Հաստիքի մանրամասներ
Տեսահսկման օպերատորը կարևորագույն դեր է խաղում անվտանգության ոլորտում՝ վերահսկում է կենդանի և ձայնագրված կադրերը՝ կասկածելի գործողություններ հայտնաբերելու համար: Նա ապահովում է հսկողության համակարգերի ճիշտ աշխատանքը, վերլուծում անվտանգության տեսագրությունները, ակտիվորեն բացահայտում ռիսկերը՝ կանխելով անվտանգության հնարավոր խախտումները և աջակցում հետաքննությանը:
Պարտականություններ՝
- Դիտարկել նշված տարածքները՝ կանխելով չլիազորված անձանց մուտքը կամ կասկածելի գործողությունների իրականացումը,
- Անմիջապես արձագանքել միջադեպերին և ահազանգել արտակարգ իրավիճակներում,
- Փաստաթղթավորել և զեկուցել ցանկացած արտասովոր գործողություններ, անվտանգության խախտումներ կամ վտանգներ,
- Վերլուծել և վերանայել հսկողության տեսագրությունները՝ հնարավոր սպառնալիքները կամ միջադեպերը բացահայտելու համար:
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել իրավապահ մարմինների և շտապ օգնության անձնակազմի հետ:
Պահանջներ՝
- Բարձր կենտրոնացվածություն և խնդիրները լուծելու հմտություն
- Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Անվտանգության արձանագրությունների և արտակարգ իրավիճակների ընթացակարգերի հիմնական իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ՝ Դիմել կարող են 35 տարեկանը չլրացած անձիք։