FSecurity-ն մասնակցում է «Կովկաս․ Շինարարություն և Վերանորոգում» ցուցահանդեսին։
Ուրախ ենք հայտնել, որ FSecurity-ն կմասնակցի մարտի 28-30-ը, 2025թ.-ին կայանալիք 21-րդ միջազգային մասնագիտացված շինարարական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում։
Մեր տաղավարում դուք կարող եք ծանոթանալ անվտանգության ամբողջական լուծումներին, հսկողության համակարգերին և օբյեկտների պահպանության ծառայություններին, որոնք FSecurity-ն առաջարկում է շինարարության և վերանորոգման ոլորտում։
📍 Ակնկալում ենք Ձեզ մեր տաղավարում՝ քննարկելու հնարավոր համագործակցությունները և ներկայացնելու մեր փորձը։
Եկե՛ք միասին կառուցենք անվտանգ և խելացի միջավայր։