Հաստիքի մանրամասներ
Պահնորդը անվտանգության և պաշտպանության ապահովման գործում առաջին օղակն է: Նա կատարելով պարեկային գործունեություն վերահսկում և պաշտպանում է բիզնեսը հնարավոր սպառնալիքներից, ինչպես նաև ապահովում է աշխատակիցների և այցելուների անվտանգությունը հետևելով կարգուկանոնին։
Պարտականություններ՝
- Պահպանել կցված տարածքների, գույքի այդ թվում՝ դրամական միջոցների անվտանգությունը,
- Ապահովել աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունը,
- Իրականացնել արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողություններ,
- Կատարել շրջայցեր,
- Կանխել չլիազորված անձանց մուտքը վերահսկվող տարածքներում,
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել իրավապահ մարմինների և շտապ օգնության անձնակազմի հետ:
Պահանջներ
- Անվտանգությունում կամ հարակից ոլորտներում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պարտաճանաչություն և կարգապահություն,
- Բարձր կենտրոնացվածություն և խնդիրներ լուծելու հմտություն,
- Պահնորդի վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Բարձր ֆիզիկական պատրաստվածություն,
- Սթրեսային իրավիճակները հաղթահարելու և արագ որոշումներ կայացնելու կարողություն:
Հավելյալ նշումներ՝ Դիմել կարող են 45 տարեկանը չլրացած անձիք։